ՉԼ․ հայտնի դարձան փլեյ-օֆֆ-ի առաջին թիմերը🎥
Նոյեմբերի 24-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 4-րդ տուրը։
Խաղային օրը բացեցին E խմբի մասնակիցները, որի շրջանակում կայացավ երկու հանդիպում․«Չելսին» հյուրընկալվել էր «Ռենին», իսկ «Սևիլիան»՝ «Կրասնոդարին»։
Լոնդոնյան ակումբը բավականին լուրջ դիմադրության հանդիպեց «Ռենի» կողմից և միայն 90+1-րդ րոպեին հաջողվեց խփել հաղթական գնդակը։ Ֆրենկ Լեմպարդի սաներին հաղթանակ պարգևեցին Կալում Հոդսոն-Օդոյիի և Օլիվիե Ժիրուի խփած գոլերը, իսկ ֆրանսիական ակումբի միակ գոլն է գրանցվեց Սեխրու Գիրասիի անվան դիմաց։
Կրասնոդարում ընթացած հանդիպումը շատ ավելի դրամատիկ պայքարում անցավ։
4-րդ րոպեին Իվան Ռակիտիչը առաջ մղեց անդալուսական ակումբին, սակայն 56-րդ րոպեին Վանդերսոնը հավասարեցրեց հաշիվը և երբ թվում էր, թե խաղը կավարտվի 1։1 հաշվով, 90+5-րդ րոպեին Մունիրը խփեց «Սևիլիայի» հաղթական գոլը։
Այսպիսով, «Չելսին» ու «Սևիլիան» վաստակեցին 10-ական միավոր և նվաճեցին 1/8 եզրափակչի ուղեգիր՝ ընթացիկ խաղարկության շրջանակում դառնալով այդպիսի նվաճման հասած առաջին ակումբները։
«Ռենն ու «Կրասնոդարն» էլ մնացին վաստակած 1 միավորով և կպայքարեն Եվրոպա լիգայի ուղեգիր ձեռք բերելու համար։
# Իվան Ռակիտիչ, Կալում Հոդսոն-Օդոյի, Կրասնոդար, Մունիր Էլ Հադադի, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռեն, Սերխու Գիրասի, Սևիլիա, Վանդերսոն, Օլիվիե Ժիրու