ՉԼ․Խաղային օրը խոստանում է թեժ լինել

ՉԼ․Խաղային օրը խոստանում է թեժ լինել

26/11/2019 - 17:26

Այսօր երերկոյան կմեկնարկի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղային առաջին օրը։ A, B, C և D խմբերի շրջանակներում հետաքրքիր հանդիպումների պակաս չի զգացվի։ Փորձել ենք հասկանալ, թե ինչ իրավիճակ է տիրում խմբերում։

Խումբ A

«Գալաթասարայ» – «Բրյուգե» 21։55

«Ռեալ Մադրիդ» – ՊՍԺ 23։55, «Արմենիա» ՀԸ

Զինեդին Զիդանի սաները վերջին խաղերում կարգավորել են իրենց խաղը բոլոր խաղային օղակներում ու այսօր կփորձեն ռևանշի հասնել փարիզյան ակումբի նկատմամբ, որը առաջին տուրում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «սերուցքայինների» դարպասը։ Որքան էլ «Ռեալն» այսօրվա խաղում ֆավորիտ լինի, ՊՍԺ-ն հիանալի մարզավիճակում է և կրկին փորձելու է տխրեցնել «արքայական» ակումբի երկրպագուներին: Հատկապես, որ ֆրանսիական ակումբի կազմում այսօր հանդիպմանը կարող է մանսկացել նաև Նեյմարն, ում որակազրկման ժամկետն ավարտվել է։ Առաջին հորիզոնականն ապահովելու համար ՊՍԺ-ին բավարար կլինի նաև ոչ-ոքին, իսկ «Ռեալին» փլեյ-օֆֆում տեղն ամրագրելու համար անհրաժեշտ է հաղթել այօսրվա խաղում։

Խմբի մյուս խաղում էլ հետնապահները կորոշեն, թե ով է ուղևորվելու Եվրոպա լիգա և հաշվի առնելով, որ «Բրյուգեն» խաղային առումով ավելի լավ տպավորություն է թողնում, ապա այս դիմակայության փոքրիկ ֆավորիտը հենց բելգիական ակումբն է։

Խումբ B

«Ցրվենա Զվեզդա» – «Բավարիա» 23։55

«Տոտենհեմ» – «Օլիմպիակոս» 23։55

Այս խմբի երկու առաջատարները՝ «Բավարիան» և «Տոտենհեմը», վերջերս փոխեցին իրենց գլխավոր մարզիչներին և երկու թիմերի խաղում էլ արդեն դրական մոտիվներ նկատվում են։ Եվ այսօր երկու գրանդ ակումբներն էլ կփորձեն լուծել իրենց առջև դրված խնդիրները։ «Տոտենհեմը» հաղթանակի դեպքում կապահովի իր մասնակցությունը եվրագավաթային հատվածի իր մասնակցությունը, իսկ «Բավարիան»՝ խմբում առաջին հորիզոնականը։ Մրցակիցներն էլ առանձնահատուկ բարդություններ պետք է որ չներկայացնեն կարգով ավելի բարձր թիմերի համար և կանխատեսվում է, որ երկու թիմերն էլ հաղթանակով կավարտեն այսօրվա երեկոն։

Խումբ C

«Մանչեսթեր Սիթի» – «Շախտյոր» 23։55

«Ատալանտա» – «Դինամո Զագրեբ» 23։55

Այս խմբի հաղթողի հետ կապված հարցրեը պարզ էին դեռևս վիճակահանությունից առաջ, այլ հարց է, թե արդյո՞ք «Ատալանտային» կհաջողվի խառնվել երկրորդ տեղի համար մղվող պայքարին, թե՞ ոչ։ Նախորդ տարվա Ա Սերիայի լավագույն թիմերից մեկն այս տարի չունի այն վստահ տեսքն, ինչ նախորդ մրցաշրջանում, սակայն այստեղ խոսում է փորձի բացակայությունը + կադրային որոշակի խնդիրները։ Այսօր խորվաթներին հաղթելու դեպքում Ջանպիերո Գասպերինիի սաները կմնան պայքարի մեջ, քանի որ դժվար է պատկերացնել, որ «հանքափորները» հյուրընկալվելիս կկարողանան միավորներ խլել «քաղաքայիններից»։ Սակայն, Նենադ Բելիցայի սաներն արդեն ապացուցել են, որ նրանց հաղթելն այդքան էլ հեշտ խնդիր չէ մրցակիցների համար։

Խումբ D

«Լոկոմոտիվ» – «Բայեր Լևերկուզեն» 21։55

«Յուվենտուս» – «Ատլետիկո Մադրիդ» 23։55, «ArmeniaPremium» ՀԸ

«Լոկոմոտիվն» առաջին տուրում հյուրընկալվելիս անակնկալ հաղթելով «Բայերին», մյուս 3 խաղերում շատ ավելի լավ տեսք ուներ, սակայն չկարողացավ միավորներ վաստակել, բարդացնելով մրցաշարային դիրքերը։ Երկու թիմերին էլ միայն հաղթանակ է անհրաժեշտ պայքարի մեջ մնալու համար։

Իսկ խմբի կենտրոնական հանդիպումը կկայանա Թուրինի «Ալյանց» մարզադաշտում։ Ակնհայտ է, որ այսօր Մաուրիցիո Սարիի սաները ֆավորիտ են, քանի որ շարք է վերադարձել ԿՌ7-ն, ով 25 գոլի հեղինակ է դարձել «հնդկացիների» դեմ խաղերում։ Սակայն, Դիեգո Սիմեոնեի սաները մեկ անգամ չեն ապացուցել, որ կարևոր հանդիպումներում գերմոտիվացված են հանդես գալիս։ Այս խաղում երկու թիմերին էլ ձեռնտու է ոչ-ոքին, քանի որ այդ կերպ «Յուվենտուսը» կապահովի խմբում առաջին հորիզոնականը, իսկ «Ատլետիկոն»՝ տեղը փլեյ-օֆֆում։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023