Չիրացված պահերի երեկո. Բարսելոնան մեծ դժվարությամբ հաղթեց Ռեալ Սոսիեդադին🎥
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Սան Սեբաստիանի «Ռեալե Արենա» մարզադաշտում, որտեղ «Ռեալ Սոսիեդադը» մրցեց «Բարսելոնայի» դեմ։
Հանդիպումն ակտիվ սկսեցին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները, ովքեր արդեն 11-րդ րոպեին Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։
Խփած գոլից հետո Խավիի թիմը մասամբ հանգստացրեց խաղ, սակայն խաղավերջում առավելությունն անցավ բասկյան ակումբի կողմը, որը 43-րդ րոպեին հաշիվը հավասարեցնելու հիանալի պահ ուներ, սակայն Ալեքսանդր Իսակը վրիպեց նպաստավոր դիրքից։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսը մեկնարկում «Սոսիեդադի» ֆուտբոլիստներն ունեին մեծ առավելություն. վտանգավոր պահերը հաջորդում էին մեկը մյուսին «Բարսելոնայի» դարպասի ուղղությամբ, սակայն տանտերերի հարձակվող Ալեքսանդր Սորլոտը երկու անգամ վրիպեց անհավանական դիրքերից։
«Բլաուգրանային» հաջողվեց դիմանալ այդ ճնշմանն ու 74-րդ րոպեին քիչ մնաց կրկնապատկեր իր առավեկությունը, սակայն մոտ տարածությունից այս անգամ վրիպեց Գավին։
Խաղավերջում երկու ակումբների մարզիչներն էլ փորձեցին փոփոխությունների միջոցով փոխել հանդիպման ընթացքը, սակայն դրանք որևէ արդյունք չտվեցին։
Ի վերջո, Իմանոլ Ալգուասիլի թիմին չհաջողվեց փրկել հանդիպումը. «Բարսելոնան» հաղթեց 1:0 հաշվով։
Նշենք, որ կատալոնական ակումբն այս խաղում հաղթեց` խփած միակ դիպուկ հարվածի շնորհիվ։
Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» վաստակեցին 63 միավոր` վերադառնալով 2-րդ հորիզոնական։
«Ռեալ Սոսիեդադը», 55 միավորով, 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Իսակ, Ալեքսանդր Սորլոտ, Բարսելոնա, Գավի, Իմանոլ Ալգուասիլ, Լա-լիգա, Խավի, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, Ռեալ-Սոսիեդադ