Չիլին փորձում է վերականգնել դիրքերը` խոշոր հաշվով հաղթելով Վենեսուելային🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 12-րդ տուրի շրջանակում Չիլիի հավաքականը մրցեց Վենեսուելայի ընտրանու դեմ։
Մարտին Լազարտեի սաներն որևէ հնարավորություն չտվեցին մրցակցին և հաղթեցին խոշոր` 3:0 հաշվով։
Չիլիացիների կազմից երկու գոլի հեղինակ դարձավ Էրիկ Պուլգարը, մեկ գոլի` անգլիական ծագում ունեցող հարձակվող Բեն Բրերերտոնը։
Հավելենք, որ իր անվան դիմաց երկու գոլային փոխանցում է գրանցել Ալեքսիս Սանչեսը։
Այս հաղթանակից հետո Չիլիի հավաքականը վաստակել է 13 միավոր և ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու շրջանակում զբաղեցնում է միայն 6-րդ հորիզոնականը` անցումանին հանդիպումների հնրավորություն տվող 5-րդ տեղը զբաղեցնող Ուրուգվային զիջելով 3 միավոր։
Վենեսուելան, վաստակած 7 միավորով, եզրափակում է խփումբը` զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ալեքսիս-Սանչես, Բեն Բրերետոն, Էրիկ Պուլգար, Մարտին Լազարտե, Ուրուգվայի հավաքական, Չիլիի հավաքական, Վենեսուելայի հավաքական