Չերչեսով. «Սա մեր լավագույն խաղն էր որակական և պատրաստվածության առումով»

Չերչեսով. «Սա մեր լավագույն խաղն էր որակական և պատրաստվածության առումով»

22/06/2021 - 10:44

Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Ռուսաստանի հավաքականը 1:4 հաշվով պարտվեց Դանիայի ընտրանուն և B խմբի շրջանակում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականն ու լքեց պայքարը։

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը կիսվել է իր տպավորություններով.

«Կար տեսական ծրագիր, որը մենք պահել ենք։ Ամեն դեպքում, վերադիտել է պետք այս խաղը, որը, որակի և պատրաստվածության առումով, լավագույնն էր մեր կատարմամբ։ Մենք խաղից խաղ ավելի լավ ենք պատրաստել թիմին։

Ուզենք, թե չուզենք, բելգիացիներն այստեղ հաղթեցին։ Հավանաբար` մեզ համար փոքր-ինչ բարդ է մրցակցել նրանց հետ և միամտություն կլիներ, եթե մենք բելգիացիների դեմ խաղում հասնեինք մարզավիճակի գագաթնակետին, այնուհետև սկսեինք անկում ապրել։ Ընհակառակը, մենք, ըստ պլանավորածի, խաղից խաղ բարելավել ենք մեր վիճակը։

Դանիայի դեմ խաղում մենք երկու հիանալի պահ ունեինք, սակայն գոլ չխփեցինք, իսկ նրանք ոչնչից գրավեցին մեր դարպասը։ Այս դեպքում պետք է շատ հանգիստ և բծախնդիր մտածել կատարվածի մասին` անելով հետևություններ։

Ողջունում եմ բոլոր երկրպագուներին. ցավում ենք պարտության համար։ Ավելի շուտ, երկրպագուները տեղ ունեն ցավելու պարտության համար։ Մենք պետք է հաթահարենք այս իրավիճակը»,- 57-ամյա նշել է MatchTV-ի ուղիղ եթերով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023