Չերնոմորեցի հայազգի ֆուտբոլիստի գեղեցկագույն գոլը🎥
Ուկրաինայի առաջին լիգայի 13-րդ տուրի շրջանակում «Չերնոմորեցը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթել է «Մետալիստ 1925»-ին։
Հանդիպման 74-րդ րոպեին գեղեցկագույն գոլի հեղինակ է դարձել հայազգի ֆուտբոլիստ Արթուր Ավագիմյանը։
Հավելենք, որ 23-ամյա ֆուտբոլիստն ունի Ուկրաինայի քաղաքացիությունը և հանդես է գալիս ձախ վինգերի դիրքում։ 2019/20 մրցաշրջանի մի հատված անցկացրել է «Ալաշկերտի» կազմում ինչից հետո տեղափոխվել է «Չերնոմորեց»։ Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
# Արթուր Ավագիմյան, Մետալիստ 1925, Ուկրաինայի առաջին լիգա, Չերնոմորեց