Չես խփում դու, խփում են քեզ․ Ալաշկերտը պատժվեց🎥
Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակում «Ալաշկերտը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Ռենովայի» դեմ։
Խաղի մեծ մասում «Ալաշկերտը» ուներ առավելություն և ստեղծեց բազում գոլային պահեր։ Հատկապես առաջին կեսում Եղիշե Մելիքյանի սաները 2-3 իրական գոլային պահեր ստեղծեցին, սակայն գնդակը ոչ մի կերպ չհայտնվեց «Ռենովայի» դարպասը։
«Ռենովայի» ֆուտբոլիստներն էլ ունեցած իրենց եզակի պահերից մեկը վերածեցին գոլի։ 58-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Նենադ Միշկովսկին։
Խաղի վերջնամասում «Ալաշկերտի» ֆուտբոլիստները նետվեցին առաջ՝ փրկելու խաղը, սակայն հաշվի մեջ այլևս փոփոխություն չեղավ։
Այսպիսով, «Ալաշկերտը» սեփական հարկի տակ պարտվեց 0։1 հաշվով՝ լքելով պայքարը։
# Ալաշկերտ, Եղիշե Մելիքյան, Եվրոպա-լիգա, Ռենովա