Մերկ կնոջ պատճառով ընդհատվել է անգլիական ակումբի խորհրդակցությունը📸
Անգլիայի 6-րդ դիվիզիոնը ներկայացնող «Չեսթեր» ակումբը ծրագրել էր փետրվարի 11-ին տեսազանգի օգնությամբ հանդիպում անցկացներ երկրպագուների հետ։ «City fans United» կազմակերպությունը «Չեսթերի» երկրպագուներին «Չեսթերի» ղեկավարության հետ հանդիպման էր հրավիրել, իսկ միակ տարբերակը, որը թույլ կտար պահպանել կորոնավիրուսային կանոնները, եղել է տեսազանգը։
Սակայն, այդ հանդիպումն ավարտվել է շատ արագ, քանի որ «Zoom» հարթակի պատուհանիկներից մեկի վրա հայտնվել է մերկ կին։ Հանդիպմանը ներկա մասնակիցները փորձել են պահպանել սառնասրտություն, սակայն դա նրանց մոտ երկար չի տևել և նույնիսկ «Չեսթերի» գլխավոր մարզիչ Էնթոնի Ջոնսոնը չի կարողացել զսպել ծիծաղը։
«Չեսթերի» ղեկավարությանը չի հաջողվել պարզել մերկ կնոջ ինքնությունը։
«Վիրավորական երևույթի պատճառով, որը հայտնվել էր մեր «Zoom»-հանդիպման ընթացքում, մենք ստիպված եղանք այն սպասվածից շուտ ավարտել, քան նախատեսված էր։ Ցանկանում ենք ներողություն խնդրել այն մարդկանցից, ովքեր վիրավորվել են կատարվածից»,- նշված է «City fans United»-ի հայտարարության մեջ, ինչը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի 6-րդ դիվիզիոն, Չեսթեր