Չեմպիոնների լիգա. երկրորդ խաղային օրվան սպասելիս

Չեմպիոնների լիգա. երկրորդ խաղային օրվան սպասելիս

23/10/2019 - 20:12

Երեկ մեկնարկեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 3-րդ տուրը: Այսօր կկայանան E, F, G և H խմբերի հանդիպումները։ Երեկվա գոլառատ և հետաքրքիր հանդիպումների ֆոնին, այսօր նույնպես ակնկալվում են դրամատիկ հանդիպումներ։ Համառոտ փորձել ենք անդրադառնալ խմբերում տիրող իրավիճակին

Խումբ E

«Զալցբուրգ» – «Նապոլի»` 23:00

«Գենկ» – «Լիվերպուլ»` 23:00

«Նապոլին» սեփական հարկի տակ առաջին տուրում հաղթելով Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրին` նախորդ տուրում հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Գենկին», ում «Զալցբուրգը» պարզապես ջախջախել էր 7:2 հաշվով։ Այսօր Կառլո Անչելոտիի սաներին բավականին լուրջ փորձություն է սպասվում Զալցբուրգում. Էրլինգ Բրյոուտ Հոլանդն ու ընկերները պատրաստ են հերթական գերարդյունավետ հանդիպումն անցկանցել։

Խմբի մյուս խաղում «Գենկը» պետք է փորձի ապացուցել, որ սեփական հարկի տակ «Նապոլիի» հետ ոչ-ոքին պատահականություն չէր։ «Լիվերպուլի» համար բավականին բարդ է լինելու, քանի որ հարցականի տակ է Մո Սալահի մասնակցությունը հանդիպմանը։ Սակայն, եթե Յուրգեն Կլոպպի սաները չեն ցանկանում հետագայում խնդիրներ ունենան խմբից դուրս գալու հարցում, այսօր պարտավոր են հաղթանակ տանել։

Խումբ F

«Ինտեր» – «Բորուսիա Դորտմունդ»` 23:00

«Սլավիա Պրահա» – «Բարսելոնա»` 23:00

Խաղային օրվա կենտրոնական հանդիպումը կկայանա Միլանի «Ջուզեպպե Մեացա» մարզադաշտում։ «Ինտերը» «Բարսային» պարտվելուց հետո հայտնվել է ծանր իրավիճակում, և եթե այսօր էլ Անտոնիո Կոնտեի սաները միավորներ կորցնեն, ապա «Բորուսիան» շատ լուրջ առավելություն կստանա երկրորդ տեղի համար պայքարում։ Հատկանշական է, որ երկու թիմերն էլ խաղին մոտենում են բավականին լուրջ կորուստներով. «Ինտերից» խաղը բաց կթողնեն Ստեֆանո Սենսին և Ալեքսիս Սանչեսը, իսկ «Բորուսիայից»` Մարկո Ռոյսն ու Պակո Ալկասերը։

«Սլավիան» առաջին տուրում մրցակից հարկի տակ «Ինտերից» իժմիավորներ խլելուց հետո, տանը պարտություն կրեց «Բորուսիայից», իսկ այսօր էլ կընդունի «Բարսելոնային»։ Հաշվի առնելով կատալոնացիների հարձակման գծի խաղացողների թափ հավաքող մարզավիճակը, «Բարսան» այսօր պետք է որ խնդիրներ չունենա։

Խումբ G

«ՌԲ Լայպցիգ» – «Զենիթ»` 20:55

«Բենֆիկա» – «Լիոն»` 23:00

Այս խմբում 3 թիմ պոտենցիալ շատ ունի խմբից դուրս գալու, այդ իսկ պատճառով ցանկացած հանդիպում կարող է ճակատագրական լինել թիմերից յուրաքանչյուրի համար։

Հաջորդ երկու տուրերում «Լայպցիգն» ու «Զենթիը» իրար միջև իսկական ճակատամարտ կտան։ Ակնհայտ է, որ Յուլիան Նագելսմանի թիմում որոշակի խաղային անկում է նկատվում. բոլոր մրցաշարերը միասին վերցրած վերջին 4 խաղերում չեն տարել ոչ մի հաղթանակ։ «Զենթը» պետք է փորձի օգտվել «Լայպցիգի» ոչ այնքան լավ վիճակից։

Ոչ այնքան լավ օրեր ապրող «Լիոնն» էլ այսօր հյուր կգնա խմբի հետնապահ «Բենֆիկային», ով ՉԼ շրջանակներում դեռևս վաստակած միավորներ չունի։ «Բենֆիկայի» հաղթանակի դեպքում խմբում իսկական խառնաշփոթ կստեղծվի ?!

Խումբ H

«Այաքս» – «Չելսի»` 20:55

«Լիլ» – «Վելսնիա»` 23:00

Վիճակահանությունից հետո շատերի կարծիքով այս խմբում բոլոր թիմերն ունեին հավասար շանսեր փլեյ-օֆֆ դուրս գալու համար, սակայն «Այաքսն» իր գերվստահ խաղով ու թափ հավաքող «Չելսին» փորձում են հակառակն ապացուցել։

«Այաքսը», նույնսիկ վաճառելով իր մի շարք առատարներին, շարունակում է ապացուցել, որ նախորդ մրցաշրջանում ՉԼ կիսաեզրափակիչ դուրս գալը պատահականություն չէր։ «Այաքսն» ու «Չելսին» հաջորդ երկու տուրերում իրար միջև կպարզեն առաջին երկու հորիզոնականների ճակատագիրը։

Նշենք, որ Armenia և ArmeniaPremium հեռուստաալիքները կցուցադրեն «Ինտեր» – «Բորուսիա» և «Սլավիա» – «Բարսելոնա» հանդիպումները համապատասխանաբար։

Սիրե՜ք ֆուտբոլն, ապրե՜ք ֆուտբոլով!!!

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023