Չեմպիոնների լիգան կարող է յուրահատուկ շարունակություն ունենալ
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչ հատվածը կարող է յուրահատուկ ձևաչափով անցկացվել։
Ինչպես տեղեկացնում է Sky Italia-ն, ՈՒԵՖԱ-ն դիտարկում է կիսաեզրափակչից սկսած մրցաշարն անցակցնել «Չորսի եզրափակիչ» ձևաչափով, որն ավելի հայտնի է բասկետբոլային մրցաշարերից։ Այդպես է անցկացվում Եվրոպալիգայի մրցաշարը (բասկետոբոլի Չեմպիոնների լիգան)։
Սպասվում է, որ մասնակից ակումբների երկրների և Ստամբուլի փոխարեն (ՉԼ եզրափակիչը նախատեսված է անցկացնել Թուրքիայի մայրաքաղաքում), հանդիպումները կանցկացվեն Գերմանիայում, որտեղ համաճարակային առումով ավելի լավ պայմաններ են, իսկ ինչպես գիտեք, Բունդեսլիգան արդեն վերսկսվել է։
Այպիսի ձևաչափի պայմաններում 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումները կանցկացվեն օգոստոսի 7-8-ին, քառորդ եզրափակիչները՝ օգոստոսի 13-14-ին, իսկ եվրագավաթային տարին ՈՒԵՖԱ-ն մտադիր է փակել օգոստոսի 31-ին։
# ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա