Բենզեման ՉԼ շրջանակում կրկնել է Մեսսիի ու Ռաուլի անհավանական ռեկորդը
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ «Ատալանտայի» նկատմամբ և պայքարը կշարունակի մրցաշարի 1/4 եզրափակչում։
Մադրիդյան ակումբի կազմում այդ հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց Կարիմ Բենզեման։
Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, ֆրանսիացի հարձակվողը Չեմպիոնների լիգայի շրջանակում գոլի հեղինակ է դառնում արդեն 17-րդ տարին անընդմեջ` կրկնելով Լեո Մեսսի ու «արքայական» ակումբի լեգենդար նախկին ավագ Ռաուլի ցուցանիշը։
33-ամյա հարձակվողը Չեմպիոնների լիգայի շրջանակում իր նորամուտը նշել է «Լիոնի» կազմում։ 2005 թվականի դեկտեմբերի 6-ին 2005/06 խաղարկության խմբային փուլի վերջին տուրի շրջանակում Բենզեման իր նորամուտը նշեց նորվեգական «Ռուսենբորգի» դեմ խաղում։ Հակտանշական է, որ հենց նորամուտի խաղում էլ Բենզեման բացեց իր գոլերի հաշիվն ամենահեղինակավոր մրցաշարում՝ օգնելով իր թիմին հաղթել 2։1 հաշվով։
ՉԼ շրջանակում Կարիմ Բենզեման ընդհանուր առմամբ անցկացրել է 126 հանդիպում՝ դառնալով 70 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Լիոն, Կարիմ-Բենզեմա, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռուսենբորգ