Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարագ հեթ-տրիկները
Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Լիվերպուլն» A խմբի շրջանակում հյուրընկալվելիս 7:1 հաշվով ջախջախեց «Ռեյնջերսին»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մերսիսայդյան ակումբի վինգեր Մոհամեդ Սալահն այդ խաղում 6 րոպեում երեք գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը` դառնալով Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարագ հեթ-տրիկի հեղինակ։
Այդ ամենով պայմանավորված` Squawka Football-ը ներկայացրել է մրցաշարի շրջանակում արձանագրված ամենաարագ հեթ-տրիկները.
- Մոհամեդ Սալահ («Ռեյնջերս» 1:7 «Լիվերպուլ», 2022 թ.) – 6 րոպե
- Բաֆետեմբի Գոմիս («Դինամո Զագրեբ» 1:7 «Լիոն», 2011 թ.) – 8 րոպե
- Մայք Նյուել («Բլեքբեռն» 4:1 «Ռուսենբորգ») – 9 րոպե
- Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ» 8:0 «Մալմյո», 2015 թ.) – 11 րոպե
- Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի» 5:1 «Ատալանտա», 2019 թ.) – 11 րոպե
- Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա» 7:1 «Զալցբուրգ», 2022 թ.) – 11 րոպե
- Լուիս Ադրիանո (ԲԱՏԷ 0:7 «Շախտյոր») – 12 րոպե
- Ռոբերտ Լևանդովսկի («Ցրվենա Զվեզդա» 0:6 «Բավարիա», 2019 թ.) – 12 րոպե
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բաֆետիմբի Գոմիս, Լիվերպուլ, Լուիս Ադրիանո, Կրիշտիանու-Ռոնալդու, Մոհամեդ-Սալահ, Չեմպիոնների-լիգա, Ռահիմ-Սթերլինգ, Ռոբերտ-Լևանդովսկի