Չեմպիոնների լիգայի հաջորդ եզրափակիչներից մեկը, հնարավոր է, անցկացվի Եվրոպայի սահմաններից դուրս
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Չեմպիոնների լիգայի հաջորդ եզրափակիչներից մեկը, հնարավոր է, անցկացվի ԱՄՆ-ում։
ՈՒԵՖԱ-ն սկսել է դիտարկել եվրոպական ֆուտբոլային շուկայի աշխարհագրության ընդլայնմանը, քանի որ այն կհանգեցնի հովանավորչական և հեռուստատեսային իրավունքների վաճառքից եկամուտների ավելացմանը։
Այդ որոշմանը կողմ է արտահայտվել նաև Եվրոպական ակումբների միությունը, որը համակարծիք է ՈՒԵՖԱ-ի հետ։
Նշենք, որ դեռևս երբեք Չեմպիոնների լիգայի եզրափակիչը չի անցկացվել Եվրոպայի սահմաններից դուրս։
Հավելենք, որ մրցաշարի 2022/23 խաղարկության եզրափակիչը կայանալու է Ստամբուլում, իսկ 2023/24 մրցաշրջանինը` Լոնդոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա