Չեմպիոնների լիգայի հանդիպումն առաջին անգամ կսպասարկի կին մրցավար
Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումների մրցավարները։
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, G խմբի շրջանակում կայանալիք «Յուվենտուս» – «Դինամո Կիև» հանդիպումը կսպասարկի կին մրցավար Ստեֆանի Ֆրապարը։
Ֆրանսիացի մրցավարին եզրերում կօգնեն Հիշամ Զակրանին և Մեհդի Ռահմունին։ Պահեստային մրցավարը կլինի Կարիմ Աբեդը, իսկ VAR համակարգի սենյակում կաշխատի Բենուա Միյոն։
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի շրջանակում առաջին անգամ է լինելու, որ հանդիպումը սպասարկելու է կին մրցավար։ Ֆրապաը սպասարկել է նաև Եվրոպայի Սուպեր գավաթի 2019 թվականի հանդիպումը, որի շրջանակում «Լիվերպուլը» 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ հաղթեց «Չելսիին»։
# Դինամո Կիև, Յուվենտուս, ՈւԵՖԱ, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, Չեմպիոնների-լիգա, Ստեֆանի Ֆրապար