Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հեթ-տրիկների ռեկորդ է գրանցվել
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլը առատ էր լի էր գոլառատ խաղերով։ 6-րդ տուրում գրանցվեց երկու հեթ-տրիկ, որն ընթացիկ խաղարկություն դարձավ 9 հեթ-տրիկը։
Ինչպես տեղեկացնում է Չեմպիոնների լիգայի պաշտոնական Twitter-ի էջը՝ այս արդյունքը խմբային փուլի շրջանակում նոր ռեկորդ է։
Այս խմբային փուլի ընթացքում հետ-թրիկի հեղինակ են դարձել Էրլին Հալանդը, Միսլավ Օրշիչը, Ռահիմ Սթերլինգը, Կիլիան Մբապեն, Ռոդրիգոն, Արկադիուշ Միլիկը, Գաբրիել Ժեզուսը, իսկ Ռոբերտ Լևանդովսկին և Սերժ Գնբաբրին դարձել են պոկերի հեղինակ։
Նշենք նաև, որ այս խմբային փուլում գրանցվել է արդյունավետության ռեկորդ։ Խմբային փուլում կայացած 96 հանդիպումներում խփվեց 308 գնդակ։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2016/17 մրցաշրջանում՝ 306 գնդակ։
# Չեմպիոնների-լիգա