Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտն` ըստ Interfootball-ի հետևորդների
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներից հետո Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցում տեղադրվեց` պարզելու հետևորդների կարծիքը, թե որ ակումբն է մրցաշարի ընթացիկ խաղարկության գլխավոր ֆավորիտը։
Ըստ Interfootball-ի հետևորդների` ՉԼ ընթացիկ խաղարկության գլխավոր ֆավորիտը «Ռեալ Մադրիդն» է, որը ստացել է ձայների 40%-ը։
Հաջորդը «Մանչեսթեր Սիթին» է (32%), որին էլ հաջորդում է «Լիվերպուլը» (11%)։
Մյուս 5 ակումբները բաշխվել են հետևյալ հաջորդականությամբ.
4. «Բավարիա» – 8%
5. «Չելսի» – 5%
6. «Վիլյառեալ» – 3%
7. «Բենֆիկա» – 1%
8. «Ատլետիկո Մադրիդ» – 0%
Միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով https://t.me/Interfootball_am, որպեսզի դուք նույնպես մասնակցեք նմանատիպ այլ հարցումների։
Հիշեցնենք, որ արդեն կայացել է մրցաշարի խառորդ եզրափակիչի վիճակահանությունը, ինչի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը.
«Չելսի» – «Ռեալ Մադրիդ»
«Մանչեսթեր Սիթի» – «Ատլետիկո Մադրիդ»
«Վիլյառեալ» – «Բավարիա»
«Բենֆիկա» – «Լիվերպուլ»
# Interfootball, Telegram, Չեմպիոնների-լիգա