Չեխը վերադառնում է մեծ ֆուտբոլ․ Չելսին վետերան դարպասապահին հայտավորել է ԱՊԼ-ի հայտացուցակում
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը 38-ամյա դարպասապահ Պետեր Չեխին հայտավորել է Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի հայտացուցակում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Չեխը խաղադաշտ դուրս կգա միայն ծայրահեղ իրավիվճակներում։ Ակումբն այս քայլին գնացել է, որպեսզի խուսափի այն հետևանքներից, որոնք կարող են առաջանալ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
Պետեր Չեխը «Չելիսում» հանդես է եկել 2004-2015 թթ, որի կազմում անցկացրել է 494 հանդիպման՝ 228 անգամ դարպասը պահելով անառիկ։ Չեխ դարպասապահը Պրեմիեր լիգայի շրջանակում 207 «չոր» հանդիպում է անցկացրել, ինչը առաջնության բացարձակ ռեկորդ է։ Չեխը կարիերան ավարտել է 2019 թվականի մայիսին, ինչից հետո զբաղեցնում է հարազատ ակումբի տեխնիկական տնօրենի պաշտոնը։
# ԱՊԼ, կորոնավիրուս, Չելսի, Պետեր Չեխ, տրանսֆերներ