Չեխերի կամային որակները, անգլիացիների բենեիֆիսը Ուեմբլիում․ Չեխիա 2։1 Կոսովո, Անգլիա 7։0 Մոնտենեգրո?

Չեխերի կամային որակները, անգլիացիների բենեիֆիսը Ուեմբլիում․ Չեխիա 2։1 Կոսովո, Անգլիա 7։0 Մոնտենեգրո?

15/11/2019 - 13:25

Անգլիայի ու Չեխիայի հավաքականները նույնպես նճվեցին Եվրոպայի առաջնության ուղեգիր։

Որակավորման փուլի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակներում Չեխիայի հավաքականը Պլզենում դժվարին կամային հաղթանակ տարավ Կոսովոյի հավաքականի նկատմամբ։

Խաղի հաշիվը բացեցին Բերնարդ Շալանդի սաները։ 50-րդ րոպեին եզրից կատարած փոխանցումից հետո գլխի դիպուկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Աթե Նուհիուն։

Չեխերին հաջողվեց բեկել խաղի ընթացնքն ու կորզել հաղթանակ։ Խաղի հերոս դարձավ Մոսկվայի «Սպարտակի» հենակետային կիսապաշտպան Ալեքս Կրալն, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Նախ 71-րդ րոպեին հեռվից կատարած հարվածով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ, իսկ 79-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Կրալի գլխով կատարած հարվածից հետո գնդակը դիպավ Օնդրժեյ Չելյուստկային ու հայտնվեց դարպասում։

Այսպիսով, Չեխիայի հավաքականը հաղթելով, վեցերորդ անգամ նվճաեց Եվրոյի ուղեգիր, իսկ Կոսովոյի հավաքականը դեռևս կարող է նվաճել ուղեգիր, քանի որ հաղթել է Ազգերի լիգայի իր խմբում։

A խմբի մյուս խաղում էլ Անգլիայի հավաքականը «Ուեմբլի» մարզադաշտում քարը քարի վրա չթողեց Մոնտենեգրոյի հավաքականին, ջախջախելով 7։0 հաշվով, ժամանակից շուտ նվաճեց Եվրոյի ուղեգիր։

«Երեք առյուծների» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկական անգամ աչքի ընկան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը, Մարկուս Ռեշֆորդը, Թեմի Աբրահամը, իսկի Ալեքսանդր Սոֆրանացը դարձավ ինքնագոլի հեղինակ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023