Չելսի սահմանել է Կանտեի հրաժարագինը
«Չելսին» պատրաստ է դիտարկել ակումբի կիսապաշտպան Նգոլո Կանտեի վերաբերյալ առաջարկներ, եթե նրա գնորդները նվազագույնն առաջարկեն 50 մլն եվրո։ Այդ մասին տեղեկացնում է Sports.fr-ն։
Ինչպես տեղեկացնում է La Gazetta dello Sport-ը, «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է իր շարքերում տեսնել ֆրանսիացի կիսապաշտպանին, ում հետ 2016-2018 թվականներին արդեն աշխատանքի հաջող փորձ ունի հենց լոնդոնյան ակումբի կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «ազնվականների» շարքերը, հնարավոր է, բաժանվեն 10 ֆուտբոլիստներից, որոնց շարքերում է հայտնվել նաև Կանտեն։
Ավարտված մրցաշրջանում 29-ամյա կիսապաշտպանը խաղադաշտում հայտնվել է 28 անգամ՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
# Անտոնիո-Կոնտե, Ինտեր, Ն'գոլո Կանտե, Չելսի, տրանսֆերներ