Չելսի սահմանել է Լուկակուի հրաժարագինը
«Ռոման» վարձակալության ավարտից հետո ցանկանում է ձեռք բերել Ռոմելու Լուկակուի տրանսֆերային ամբողջական իրավունքները, որոնք պատկանում են «Չելսիին»։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «գայլերի» ղեկավարները գոհ են բելգիացի ֆուտբոլիստի խաղից և ցանկանում են նրան պահել թիմում։
Այդուհանդերձ, «ջալոռոսիների» համար 30-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելը բավական բարդ է լինելու, քանի որ «Չելսին» նրա վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 43 մլն եվրո։
Հաղորդվում է, որ «Ռոման» նման տրանսֆեր կարող է իրականացնել միայն այն դեպքում, եթե նվաճի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։
Նշվում է, որ Լուկակուին ձեռք բերելուն հավակնում է նաև Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը»
«Ալ Հիլալը» 2024 թ. ամռանը պատրաստվում է 2 տարվա պայմանագիր առաջարկել բելգիացի հարձակվողին` 30 մլն եվրո աշխատավարձով։
Հավելենք, որ Լուկակուն ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 26 հանդիպում` դառնալով 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելացնենք, որ «Ռոմայի» և «Չելսիի» միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Հիլալ, Չելսի, Ռոմա, Ռոմելու, տրանսֆերներ