Չելսին օգտվեց Լիվերի ու Սիթիի նվերներից` ամրապնդվելով ԱՊԼ-ի առաջին հորիզոնականում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Նյուքասլի» դեմ։
Թոմաս Տուխելի սաները, չնայած ունեցած լուրջ առավելությանը, միայն երկրորդ խաղակեսում բեկեցին հանդիպման ընթացքն ու հաղթեցին 3:0 հաշվով։
«Ազնվականների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռիս Ջեյսմը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ժորժինիոն։
Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 25 միավոր և շարունամում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
Լոնդոնյան ակումբն օգտվեց «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» սայթաքումներից ու այժմ 3 միավորով է գերազանցում մոտակա հետապնդող մերսիսայդյան ակումբին։
«Նյուքասլն» իր ակտիվում ունի ընդամենը 4 միավոր և զբաղեցնում է միայն 19-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Ժորժինիո, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Նյուքասլ, Չելսի, Ռիս Ջեյմս