Չելսին քարը քարի վրա չթողեց Նորվիչին` 7 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Նորվիչի» դեմ։
Թոմաս Տուխելի սաները պարզապես հիասքանչ ֆուտբոլ ցուցադրեցին` մրցակցի դարպասն ուղարկելով 7 անպատասխան գնդակ։
Լոնդոնյան ակումբի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մեյսոն Մաունթը, մեկական անգամ էլ աչքի ընկան Կալում Հոդսոն-Օդոյին, Ռիս Ջեյմսն ու Բեն Չիլվելը։
Այս հաղթանակից հետո «ազնվականները» վաստակեցին 22 միավոր և ամրապնդվեցին 1-ին հորիզոնականում։
«Նորվիչն» իր ակտիվում ունի ընդամենը 2 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բեն Չիլվել, Թոմաս ՏՈւխել, Կալում Հոդսոն-Օդոյի, Մեյսոն Մաունթ, Նորվիչ, Չելսի, Ռիս Ջեյմս