Չելսին վստահ շարժվում է առաջ` հաղթելով Մալմյոյին🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Չելսին» H խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Մալմյոյի» դեմ։
Հանդիպման մեծ մասում լոնդոնյան ակումբն ուներ տարածքային ու խաղային հսկայական առավելություն, սակայն ընդամենը մեկ գնդակ կարողացավ ուղարկել տանտերերի դարպասը։
Հանդիպման միակ ու հաղթական գոլը 56-րդ րոպեին խփեց Հակիմ Զիեշը` եզրափակելով Կալում Հոդսոն-Օդոյիի հիանալի փոխանցումը։
Այս հաղթանակից հետո Թոմաս Տուխելի թիմը վաստակեց 9 միավոր և H խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Մալմյոն» մնաց 0 միավորով և եզրափակում է խումբը` զրկվելով 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճելու բոլոր շանսերից։
Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.
«Յուվենտուս» – «Զենիթ»
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Թոմաս ՏՈւխել, Հակիմ-Զիեշ, Մալմյո, Չելսի, Չեմպիոնների-լիգա