Չելսիում վստահ են, որ Պոչետինոն ակումբը ճիշտ ուղղությամբ է զարգացնում
«Չելսիի» ղեկավարությունը, չնայած ակումբի անկայուն մրցելույթներին, շարունակում է վստահել գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, լոնդոնյան ակումբում տրամադրությունն ավելի հանգիստ է, քան կարելի էր պատկերացնել։
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մեծ ծախսեր կատարելուց հետո մրցաշրջանի մեկնարկում անհաջող արդյունքներ գրանցելու հետևանքով «ազնվականները» ոչ թե մատնվել են խուճապի, այլ ուսումնասիրել են նախորդ հանդիպումների տվյալները և հիմնվել այն եզրակացությանը, որ արդյունքները կբարելավվեն, եթե ակումբը պահպանի սառնասրտությունը։
Աղբյուրի փոխանցմամբ` ղեկավարության հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Մաուրիսիո Պոչետինոն «Չելսիի» երիտասարդ կազմին ճիշտ ուղղությամբ է զարգացնում։
Մի շարք վիճակագրական մոդելներ ցույց են տալիս, որ «Չելսին» անցկացրած վեց հանդիպումներից հետո պետք է շատ ավելի բարձր հորիզոնական զբաղեցներ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։
Ընդգծվում է, որ «թոշակառուները» տակտիկապես բավական գրագետ են գործում գնդակը վերահսկելիս և առանց գնդակի, ինչպես նաև մրցակիցներից ավելի շատ է գրոհում ու ավելի շատ է վազում դաշտում։
Այս առումով «Չելսին» դիտարկում է միայն մեկ տարբերակ՝ վստահել այն գործընթացին, որն սկսել են ակումբի սեփականատերերը՝ Թոդ Բոուլիի գլխավորությամբ։
Հավելենք, որ անգլիական Պրեմիեր լիգայի մեկնարկային 6 խաղերում «Չելսին» վաստակել է 5 միավոր և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։
«Ազնվականները» 7-րդ տուրի հանդիպումը կանցկացնեն հոկտեմբերի 2-ին և հյուրընկալվելիս կմրցեն «Ֆուլհեմի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Թոդ Բոուլի, Մաուրիսիո-Պոչետինո, Չելսի