Չելսին 60 մլն եվրո արժողությամբ տրանսֆեր իրականացրեց

Չելսին 60 մլն եվրո արժողությամբ տրանսֆեր իրականացրեց

11/08/2024 - 21:27

«Չելսին» ձեռք է բերել «Վուլվերհեմփթոնի» վինգեր Պեդրու Նետուին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

Ըստ Transfermarkt-ի` «ազնվականները» 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «գայլերին» վճարել են 60 մլն եվրո։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամաաները չեմ հաղորդվում։

Պեդրու Նետուն 2019 թ. օգոստոսից հանդես էր գալիս «Վուլվզի» կազմում` 135 խաղում դառնալով 14 գոլի ու 24 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև Պորտուգալիայի հավաքականի անդամ է, որի կազմում 10 խաղում խփել է 1 գոլ, կատարել 2 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023