«Չելսին» 30 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ տրանսֆեր է համաձայնեցրել

«Չելսին» 30 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ տրանսֆեր է համաձայնեցրել

29/05/2025 - 22:56

«Իպսվիչ Թաունի» հարձակվող Լիեմ Դելափը կարիերան կշարունակի «Չելիսում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն։

Լոնդոնյան գրանդը կվճարի 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված 30 միլիոն ֆունտ ստերլինգ հրաժարագինը։ Կողմերը երկարաժամկետ պայմանագիր կկնքնեն։

Դելափը 2024 թ. ամռանն էր տեղափոխվել «Իփսվիչ», որի կազմում 40 խաղում խփել է 12 գոլ, կատարել 2 ասիստ։ Անգլիացի հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» սան է։ Նա «քաղաքաբնակների» Մ-23 տարեկանների թիմում 36 խաղում 35 գոլ է խփել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023