«Չելսին» 10 ֆուտբոլիստով բաց թողեց հաղթանակը 90+3-րդ րոպեին 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Չելսին» սեփական դաշտում միավորներ կորցրեց` չկարողանալով հաղթել «Բարնլիին». գրանցվեց 1:1 հաշիվը։
«Ազնվականներից» 4-րդ րոպեին հաշիվը բացեց Ժոաո Պեդրոն։
Լիամ Ռոսենյորի գլխավորած թիմը վերահսկում էր հանդիպման ընթացքը, սակայն տանտերերը 72-րդ րոպեին` Ուեսլի Ֆոֆանայի հեռացումից հետո, մնացին 10 ֆուտբոլիստով։
Քանակական առավելություն ստացած «Բարնլին» 90+3-րդ րոպեին Զիան Ֆլեմինգի խփած գոլի շնորհիվ ոչ-ոքի կորզեց։
Լոնդոնյան գրանդը 45 միավորով բարձրացավ 4-րդ տեղ։ «Բարնլին» 19 միավորով նախավերջին` 19-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml