Չելսին ևս մեկ տրանսֆեր է ավարտին հասցրել
«Չելսին» կանգ չի առնում՝ անդադար ամրապնդելով կազմի վիճիահարույց դիրքերը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսին» ու «Բայերը» Կայ Հավերցի տրանսֆերի հարցում համաձայնության են հասել։ Խաղացողի տեղափոխության մասին կհայտարարվի մոտ օրերս։
Հայտնի է դարձել նաև, որ ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան կարիերան նույնպես շարունակելու է լոնդոնյան ակումբի կազմում։ Այդ մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան։
35-ամյա կենտրոնական պաշտպանը «ազնվականների» շարքերը կհամալրի որպես ազատ գործակալ, քանի որ նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ լրացել է։
Աբյուրի փոխանցմամբ՝ Սիլվան «Չելսիի» հետ կկքնի 2 տարվա պայմանագիր, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 10 մլն եվրո։
# Չելսի, ՊՍԺ, Տիագո Սիլվա, տրանսֆերներ