Չելսին ևս մեկ գործարք է ավարտին հասցրել
«Լիոնի» աջ պաշտպան Մալո Գուստոն կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «ազնվականները» ֆրանսիական ակումբին վճարելու են 30 մլն եվրո։
Ռոմանոն հաստատում է, որ բրազիլացի պաշտպանը լոնդոնյան ակումբի շարքերը համալրելու է 2023 թ. հուլիսի 1-ից, իսկ մինչ այդ մրցելույթները վարձավճարով կշարունակի «Լիոնի» կազմում։
Հավելենք, որ 19-ամյա պաշտպանը «Լիոնի» սան է, որի կազմում անցկացրել է 54 հանդիպում` դառնալով 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիոն, Մալո Գուստո, Չելսի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո