«Չելսին» ֆանտաստիկ comeback արեց` 90+2-ին հաղթանակ կորզելով «Վեսթ Հեմից» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Չելսին» սեփական դաշտում 3:2 հաշվով թրիլերային հաղթանակ տարավ «Վեսթ Հեմի» նկատմամբ։
Առաջին խաղակեսից հետո «մրճահարները» Ջարոդ Բոուենի ու Քրիսենսիո Սամերվիլի գոլերի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով, բայց տանտերերը կարողացան ֆանտաստիկ comeback անել։
«Ազնվականներից» երկրորդ խաղակեսում մեկական գոլ խփեցին Ժոաո Պեդրոն, Մարկ Կուկուրելիան ու Էնցո Ֆեռնանդեսը։ Վերջինը լոնդոնյան գրանդի հաղթական գնդակը գրանցեց 90+2-րդ րոպեին։
Լիամ Ռոսենյորի գլխավորած թիմը 40 միավորով բարձրացավ 4-րդ տեղ, «Վեսթ Հեմը» 20 միավորով 18-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml