Չելսին փայլեց` հյուրընկալվելիս քարը քարի վրա չթողնելով Սաութհեմպտոնին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Սաութհեմպտոնի» դեմ։
Հանդիպման հենց մեկնարկից Թոմաս Տուխելի սաները տիրեցին նախաձեռնությանն ու մինչև վերջ այն ձեռքից բաց չթողեցին` մրցակցին ջախջախելով 6:0 հաշվով։
«Ազնվականների» կազմից Տիմո Վերներն ու Մեյսոն Մաունթը դարձան դուբլի հեղինակ, իսկ Մարկոս Ալոնսոն ու Կայ Հավերցն աչքի ընկան մեկական անգամ։
Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 62 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Սրբերը», 36 միավորով, 13-րդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Թոմաս ՏՈւխել, Կայ Հավերց, Մարկոս ԱԼոնսո, Մեյսոն Մաունթ, Չելսի, Սաութհեմփթոն, Տիմո Վերներ