Չելսին ցանկանում է ձեռք բերել ԲԿՄԱ-ի երիտասարդ հարձակվողին
Մոսկվայի ԲԿՄԱ-ի կենտրոնական հարձակվող Ֆյոդոր Չալովը, հնարավոր է, կարիերան շարունակի անգլիական Պրեմիեր լիգայում։
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի հիմնական նպատակը կենտրոնական հարձակվողի ձեռքբերումն է։ «Կապույտները» արդեն կապնվել են «Լեյպցիգի» ղեկավարության հետ՝ Տիմո Վերներին ձեռքբերելու համար։ «Ազնվականները» ցանկանում են նաև «Լիոնոին» առաջարկել փոխանակում․ Օլիվյե Ժիրու + Մուսա Դեմբելե + գումար։
Սակայն, գերմանական և ֆրանսիական ակումբները չեն ցանկանում բաժանվել իրենց հարձակվողներից, այդ պատճառով էլ «Չելսին» Ֆյոդոր Չալովին դիտարկում է որպես պահեստային տարբերակ։
Ինչպես տեղեկացնում է Daily Express-ը, «Չելսին» պատրաստ է 21-ամյա խաղացողի համար մոսկովյան ակումբին վճարել 23 մլն եվրո։ Ըստ աղբյուրի՝ «Չելսին» և ԲԿՄԱ-ն ունեն հիանալի հարաբերություններ։
# ԲԿՄԱ, Չելսի, Ֆյոդոր Չալով