«Չելսին» Ռոսենյորի գլխավորությամբ առաջին խաղում ջախջախիչ հաղթանակ է տարել 🎥
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Չելսին» հյուրընկալվելիս 5:1 հաշվով ջախջախել է Չեմպիոնշիփը ներկայացնող «Չարլթոնին»։
«Ազնվականներից» մեկական գոլ են խփել Յորել Հաթոն, Թոսին Ադարաբիոյոն, Մարկ Գիուն, Պեդրու Նետուն և Էնցո Ֆեռնանդեսը։
Տանտերերից աչքի է ընկել Մայլզ Լիբերնը։
Նշենք, որ «Չելսին» առաջին հանդիպումն է անցկացրել նոր գլխավոր մարզիչ Լիեմ Ռոսենյորի օրոք։
Այսպիսով, լոնդոնյան գրանդը դուրս է եկել գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml