Չելսին պատրաստ է աստղաբաշխական գումարի դիմաց գնել Ֆելիշի ամբողջական տրանսֆերը
«Չելսին» պատրաստ է գնել «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ժոաու Ֆելիշի տրանսֆերային ամբողջական իրավունքնեը, ով այժմ վարձավճարով է հանդես գալիս լոնդոնյան ակումբի կազմում։
Ինչպես տեղեկացնում է Cadena SER-ը, «ազնվականները» գործարքի դիմաց պատրաստ են 80 մլն եվրո վճարել «հնդկացիներին»։
«Վստահ եմ` Ժոաուն չի վերադառնա «Ատլետիկո»։ Ընդ որում, դա կախված չէ Դիեգո Սիմեոնեի` մադրիդյան ակումբը լքելուց կամ չլքելուց։
«Ատլետիկոյում» Ֆելիշը նման էր Արդա Թուրանին. չէր ցանկանում տանջվել, չէր ուզում վազել և չէր մտածում թիմի մասին։
Ակնհայտ է, որ Ֆելիշը չի ցանկանում հանդես գալ «Ատլետիկոյի» կազմում»,- գրել է El Larguero-ի լրագրող Միգել Մարտին Տալավերան։
Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը վերջերս է վարձավճարով տեղափոխվել «Չելսի», որի դիմաց «ազնվականներն» «Ատլետիկոյին» վճարել են 11 մլն եվրո։
Բացի դրանից, լոնդոնյան ակումբը վճարում է Ֆելիշի աշխատավարձը, որը կազմում է 6 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Ատլետիկ Բիլբաո, Ժոաո Ֆելիշ, Չելսի, տրանսֆերներ