Պաշտոնական. Չելսին պաշտոնանկ արեց Լեմպարդին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պաշտոնանկության պատճառը լոնդոնյան ակումբի գրանցած ոչ բավարար արդյունքներն են։ «Ազնվականները» վերջին 11 պաշտոնական խաղերից հաղթել են ընդամենը 4-ը, որոնցից միայն երկուսն են եղել Պրեմիեր լիգայի շրջանակում, ինչի հետևանքով ակումբը ներքին առաջնությունում անցկացրած 19 խաղերից հետո վաստակել է 29 միավոր և զբաղեցնում է ընդամենը 9-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ Ֆրենկ Լեմպարդը «Չելսիի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2019 թվականի հուլիսին և ակումբի ղեկին անցկացրել է 84 հանդիպում՝ տանելով 44 հաղթանակ, ևս 15 խաղ ավարտվել ոչ-ոքի, իսկ 25 անգամ «կապույտները» պարտվել են։
# ԱՊԼ, Չելսի, Ֆրենկ-Լեմպարդ