«Չելսին» ու «Քրիսթալ Փելասը» չպարզեցին հաղթողին 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Չելսին» ու «Քրիսթալ Փելասը» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում գոլեր չխփեցին` 0:0։
«Թոշակառուները», ընդհանուր առմամբ, խաղային ու տարածքային առավելություն ունեին, բայց հյուրերը պահպանեցին ոչ-ոքի արդյունքը։
«Քրիսթալ Փելասից» 13-րդ րոպեին տուգանայինից մրցակցի դարպասը գրավեց Էբերեչի Էզեն, սակայն գլխավոր մրցավար Դարեն Ինգնլենդը չեղարկեց դարպասի գրավումը. «Փելասի» պաշտպան Մարկ Գեհին կանոնների խախտում էր թույլ տվել։
Այսպիսով, ակումբները մեկական միավոր վաստակեցին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am