Չելսին շարունակում է տպավորել` հաղթելով նաև Բրայթոնին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված խաղում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Բրայթոնի» դեմ։
«Ազնվականները» հերթական տպավորիչ հանդիպումն անցկացրին և հաղթեցին 2:1 հաշվով։
Լոնդոնյան ակումբը ներքին առաջնությունում տարավ 4-րդ անընդմեջ հաղթանակը։
Մաուրիսիո Պոչետինոյի թիմի գոլերը խփեցին Քոուլ Պալմերն ու Քրիստոֆեր Նկունկուն։ «Ճայերի» կազմից աչքի ընկավ Դանի Վելբեքը։
Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 60 միավոր և առաջնության ավարտից մեկ տուր առաջ բարձրացավ 6-րդ տեղ, որը հնարավորություն կտա նվաճել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր։ «Բրայթոնը» 48 միավորով 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրայթոն, Մաուրիսիո-Պոչետինո, Չելսի, Քոուլ Պալմեր, Քրիստոֆեր Նկունկու