Չելսին ճգնաժամային 2020-ը շահույթով է ավարտել

Չելսին ճգնաժամային 2020-ը շահույթով է ավարտել

01/01/2021 - 23:01

«Չելսին» հրապարակել է ակումբի ֆինանսական տարվա արդյունքները, որն ավարտվել է 30․06․2020-ին։

Chelsea FC plc ընկերության տարեկան շրջանառությունը նվազել է՝ կազմելով 407․4 մլն ֆունտ ստերլինգ։ Նախորդ տարի այն կազմում էր 446․7 մլն ֆունտ։ Արդյունքների նվազման պատճառը կորոնավիրուսային համաճարակն է․ այն իր բացասական ազդեցությունն է ունեցել ֆինանսական եկամտի բոլոր աղբյուրների վրա։

Այնուամենայնիվ, Ռոման Աբրամովիչի ակումբը տարին եզրափակել է 32․5 մլն ֆունտ ստերլինգ եկամտով։ Ֆինանսական հոսքը հիմանականում գոյացել է ֆուտբելիստների վաճառքից և Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունքից։

«Չելսիի» ներկայացուցիչների կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշվեց, որ համաձայն կատարված հաշվարկների, եթե կորոնավիրուսի պատճառով գարնանը չընդհատվեր մրցաշրջանը, ապա ակումբը անձնական ռեկորդ կգրանցեր թե՛ ֆինանսական շրջանառության և թե՛ եկամտի առումով․ «կապույտների» եկամուտները կավելանային 5-րդ տարին անընդմեջ։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023