Չելսին հերթական տրանսֆերն է իրականացրել
«Չելսին» գնել է «Բոկա Խունիորսի» կենտրոնական պաշտպան Արոն Անսելմինոյի տրանսֆերը։ «Ազնվականների» պաշտոնական կայքը գրում է, որ 19-ամյա պաշտպանն ակումբին կմիանա 2025 թ. հուլիսի 1-ին, իսկ մինչև այդ վարձավճարով կշարունակի հանդես գալ «Բոկա Խունիորսում»։
Անսելմինոն «Բոկա Խունիորսի» մանկապատանեկան դպրոցի սան է, որի հիմնական թիմում անցկացրել է 10 հանդիպում, խփել 1 գոլ։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի` լոնդոնյան ակումբը երիտասարդ ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 25 մլն դոլար։ Անսելմինոն հաջորդ ամռանն անգլիական գրանդի հետ կկնքի 6 տարվա պայմանագիր։ Այն ուժի մեջ կլինի մինչև 2031 թ. հունիսի 30-ը։
«Չելսին» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ իրականացրել է արդեն 8 գործարք։ Բացի Անսելմինոյից, ակումբը ձեռք է բերել նաև Կիրնան Դյուսբերի-Հոլին («Լեսթեր» -> 35,4 մլն եվրո), Ֆիլիպ Յորգենսենին («Վիլյառեալ» -> 24,5 մլն), Օմարի Կելիմանին («Ասթոն Վիլա» ->22,5 մլն), Ռենատո Վեյգային («Բազել» -> 14 մլն), Կալեբ Վիլիին («Ատլանտա Յունայթեդ» -> 10,1 մլն), Մարկ Գիյուին («Բարսելոնա» -> 6 մլն) և Թոսին Ադարաբիոյոյին («Ֆուլհեմ» -> ազատ գործակալ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արոն Անսելմինո, Բոկա Խունիորս, Չելսի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո