Չելսին հերթական խոշոր տրանսֆերն է իրականացրել

Չելսին հերթական խոշոր տրանսֆերն է իրականացրել

03/07/2024 - 11:47

«Լեսթերի» կիսապաշտպան Կիրնան Դյուսեբերի-Հոլը տեղափոխվել է «Չելիս»։

«Ազնվականների» պաշտոնական կայքը հայտնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր. այն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը և կունենա ևս մեկ տարով երկարաձգելու կետ։

Լոնդոնյայ ակումբն անգլիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «աղվեսներին» վճարել է 35,4 մլն եվրո։

Կիրնան Դյուսբերի-Հոլը «Լեսթերի» սան է, որի կազմում 129 խաղում դարձել է 17 գոլի ու 20 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023