Չելսին հետ է մնում առաջատարներից` կարևոր միավորներ կորցնելով Էվերտոնի դեմ խաղում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Չելսին» Լոնդոնում մրցեց «Էվերտոնի» դեմ։
Չնայած հանդիպման մեծ մասում «ազնվականներն» ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։
Նախ 70-րդ րոպեին Թոմաս Տուխելի թիմին առաջ մղեց Մեյսոն Մաունթը, ապա 74-րդ րոպեին «իրիսների» պատասխան գոլը խփեց Ջարեդ Բրանթվեյթը։
Հավելենք, որ հանդիպման հերոսը դարձավ «Էվերտոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդը, ով այս խաղում կատարեց 9 սեյվ։
Այս ոչ-ոքիից հետո «Չելսին» վաստակեց 37 միավոր և զբաղեղնում է 3-րդ հորիզոնականը` առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով արդեն 4 միավոր։
«Էվերտոնը», 19 միավորով, 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էվերտոն, Թոմաս ՏՈւխել, Մեյսոն Մաունթ, Չելսի, Ջարեդ Բրանթվեյթ