«Չելսին» հետաքրքրված է «Միլանի» ֆուտբոլիստի ծառայություններով
«Միլանի» պաշտպան Ստրահինիա Պավլովիչը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Corriere dello Sport-ը։
Սերբ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին», որը լրջորեն հետևում է նրա խաղին։
Լոնդոնյան գրանդը նաև նախնական բանակցություններ է վարել 24-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչենրի հետ։
Գործարքը կարող է արժենալ 40 միլիոն եվրո, սակայն «ռոսոներին» Պավլովիչին անձեռնմխելի խաղացող է համարում և չի ցանկանում բաժանվել նրանից։
Ստրահինիա Պավլովիչն իտալական գրանդ է տեղափոխվել 2024թ. հուլիսին, 65 խաղում խփել է 6 գոլ, կատարել 3 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Միլան, Չելսի, Ստրահինիա Պավլովիչ, տրանսֆերներ