«Չելսին» Կուկուրելիայի գոլի շնորհիվ հաղթեց «Ման. Յունայթեդին» ու չորրորդ տեղում է 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի կենտրոնական խաղում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում մրցեց «Մանչեսթեր Յունութեդի» դեմ։
Խաղում վճռորոշ եղավ 71-րդ րոպեին Մարկ Կուկուրելիայի խփած գոլը. «թոշակառուները» հաղթեցին 1:0 հաշվով։
Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 66 միավորով բարձրացավ չորրորդ տեղ։ Նույնքան միավոր ունեն նաև երրորդ տեղը զբաղեցնող «Նյուքասլն» ու 5-րդ տեղում գտնվող «Ասթոն Վիլան»։ «Նյուքասլն» այս տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումն ու մայիսի 18-ին հյուրընկալվելիս կմրցի «Արսենալի» դեմ։
«Մանչեսթեր Յուանյթեդը» 39 միավորով 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից