Չելսին կարծում է, որ իր պաշտպանը տեղափոխվելու է Բարսելոնա
«Չելսին» կարծում է, որ կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենն արդեն ընտրություն է կատարել նոր ակումբի հարցում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆլորիան Պլատենբերգը, լոնդոնյան ակումբում ակնկալում են, որ 25-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Բարսելոնա»: Նույն կարծիքին են նաև նրա թիմակիցները։
25-ամյա ֆուտբոլիստի շրջապատը չի բացառում, որ դեռ հնարավոր է նրա տեղափոխությունը «Բավարիա», սակայն «Բարսելոնայի» տարբերակը նույնպես քննարկվում է, որին նա տալիս է նախապատվություն։
Հավելենք, որ դանիացի ֆուտբոլիստի ու «ազնվականների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, իսկ դրա երկարաձգումը ներկա պահին քիչ հավանական է։
Հավելենք, որ Քրիստենսենը «Չելսիի» սան է, որի կազմում մինչ օրս անցկացրել է 153 հանդիպում` դառնալով 2 գոլի ու նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեաս Քրիստիենսեն, Բարսելոնա, Չելսի, տրանսֆերներ