Չելսին խոշոր հաշվով պարտվել է Սելթիկին 🎥
Լոնդոնի «Չելսին» միջմրցաշրջանային հատվածում հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել և ԱՄՆ-ի Սաութ Բենդ քաղաքի «Նոտր Դամ» մարզադաշտում մրցել է Գլազգոյի «Սելթիկի» դեմ։
«Ազնվականները» ձախողել են հանդիպումն ու շոտլանդական ակումբին պարտվել 1:4 հաշվով։
«Կելտերից» գոլերը խփել են Մեթ Օռայլին, Կյոգո Ֆուրուհաշին, Լուիս Պալման ու Միկի Ջոնսթոնը։
Լոնդոնյան ակումբից հաշիվը «թրջել» է Քրիստոֆեր Նկունկուն։
Հիշեցնենք, որ «Սելթիկն» օրեր առաջ 4:3 հաշվով հաղթել էր նաև Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։
Էնցո Մարեսկայի գլխավորած «Չելսին» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 1-ին և Ատլանտայում կհանդիպի մեքսիկական «Ամերիկային»։
«Սելթիկն» ավարտեց միջմրցաշրջանային հատվածը և օգոստոսի 4-ից պայքարը սկսկի Շոտլանդիայի Պրեմիերշիփում և առաջին տուրում տանը կընդունի «Կիլմարնոքին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էնցո Մարեսկա, ընկերական-հանդիպումներ, Լուիս Պալմա, Կյոգո Ֆուրուհասի, Մեթ Օռայլի, Չելսի, Սելթիկ, Քրիստոֆեր Նկունկու