Չելսին խոշոր հաշվով հաղթեց Մալմյոյին🎥
Չեմպիոնների խմբային փուլի 3-րդ տուրում «Չելսին» H խմբի շրջանակում Լոնդոնում մրցեց «Մալմյոյի» դեմ։
Մրցաշարի գործող գավաթակիրը որևէ շանս չտվեց շվեդական ակումբին` հաղթելով 4:0 հաշվով։
Թոմաս Տուխելի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ժորժինինոն, ով երկու անգամ դիպուկ իրացրեց 11-մետրանոցը, մեկական անգամ էլ աչքի ընկան Անդրեաս Քրիստիենսենն ու Կայ Հավերցը։
Այս խմբում կայացել է ևս մեկ խաղ.
«Զենիթ» 0:1 «Յուվենտուս»
H խումբը 3-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- «Յուվենտուս» – 9 միավոր
- «Չելսի» – 6 միավոր
- «Զենիթ» – 3 միավոր
- «Մալմյո» – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեաս Քրիստիենսեն, Թոմաս ՏՈւխել, Ժորժինիո, Կայ Հավերց, Մալմյո, Չելսի, Չեմպիոնների-լիգա