Տուխել․ «Չելսին խաղաց ինչպես հարկն  է՝ ինտենսիվ և ագրեսիվ»

Տուխել․ «Չելսին խաղաց ինչպես հարկն է՝ ինտենսիվ և ագրեսիվ»

19/05/2021 - 11:58

Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի շրջանկում «Չելսին» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Լեսթերի» նկատմամբ։

Խաղից հետո տղի ունեցած հետխաղային մամուլի ասուլիսի ընթացքում լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է իր տպավորություններով․

«Մենք լավ խաղացինք և արժանի էինք հաղթանակի։ Տոնելու ոչինչ չունենք, քանի որ գործը դեռևս ավարտին հասցված չէ։ Առջևում դեռ երկու խաղ կա։

Մենք ուրախ ենք, որ հանդես եկանք երկրպագուների ներկայությամբ, ինչը լրջորեն ազդեց հանդիպման ելքի վրա։

Այսօր մենք խաղացինք ինչպես հարկն է՝ ագրեսիվ և ինտենսիվ։ Մենք հիանալի պաշտպանվեցինք՝ գրեթե թույլ չտալով պահեր ստեղծել մեր դարպասի ուղղությամբ և տարանք արժանի հաղթանակ»,- նշել է գերմանացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է BBC-ին։

Հիշեցնենք, որ այս հաղթանակից հետո «ազնվականները» վաստակեցին 67 միավոր, շրջանցեցին «Լեսթերին»՝ բարձրանալով 3-րդ հորիզոնական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023