Չելսին լրացուցիչ գումար կստանա Ռեալից
Իսպանական Լա լիգայի 37-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»՝ 34-րդ անգամ նվաճելով չեմպիոնի տիտղոսը։
Այդ չեմպիոնության պատճառով «արքայական» ակումբը «Չելսիին» պետք է լրացուցիչ գումար վճարի Էդեն Ազարի տրանսֆերի համար։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, լոնդոնյան ակումբը կստանա լրացուցիչ 10-15 մլն եվրո, քանի որ բելգիացի ֆուտբոլստին գնելիս «թոշակառուների» ղեկավարները պայմանագրում նման կետ են մտցրել, ըստ որի, եթե «Ռեալը» նվաճի Լա լիգայի չեմպիոնությունը, ապա «Չելսին» լրացուցիչ գումար է վաստակելու՝ բոնուսների տեսքով։
Հիշեցնենք, որ Էդեն Ազարը նախորդ ամռանն է 100 մլն եվրոյի դիմաց «Չելսիից» տեղափոխվել «Ռեալ»։ 29-ամյա վինգերն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
# Էդեն-Ազար, Լա-լիգա, Չելսի, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ