Պաշտոնական. Չելսին իր պաշտպանին 20 մլն ֆունտով վաճառեց Քրիստալ Փելասին
Ինչպես տեղեկացնում է «Քրիստալ Փելասի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Չելսիի» կենտրոնական պաշտպան Մարկ Գեհիին։
«Արծիվները» 21-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարել են 20 մլն ֆունտ ստերլինգ (23 մլն եվրո), իսկ անգլիացի պաշտպանը նոր ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Հավելենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը «Չելսիի» ակադեմիայի սան է, սակայն 2020 թ. հունվարից մինչև 2021 թ. հուլիս վարձավճարով հանդես է եկել Չեմպիոնշիփը ներկայացնող «Սուոնսիի» կազմում, որի մարզաշապիկով խաղադաշտ է դուրս եկել 59 անգամ։
Նշենք նաև, որ Գեհին միայն 2 պաշտոնակա ն հանդիպման է մասնակցել «Չելսիի» գլխավոր թիմում։ Նա հիմնականում խաղացել է «ազնվականների» Մ-18 ու Մ-23 տարեկանների թիմերում, որոնց կազմում անցկացրել է համապատասխանաբար 49 ու 39 հանդիպում` ընդհանուր առմամբ դառնալով 9 գոլի հեղինակ։
Գեհին նաև Անգլիայի Մ-21 տարեկանների հավաքականի անդամ է, որի կազմում անցկացրել է 11 հանդիպում։
Գեհին Անգլիայի Մ-17 տարեկանների հավաքականի հետ 2017 թ. դարձել է աշխարհի չեմպիոն։ Նա այդ մրցաշարի շրջանակում մասնակցել է բոլոր հանդիպումներին, իսկ եզրափակիչ խաղում նույնիսկ գրավել է Իսպանիայի Մ-17 տարեկանների հավաքականի դարպասը` օգնելով «երեք առյուծներին» հաղթել 5:2 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մարկ Գեհի, Չելսի, տրանսֆերներ, Քրիստալ-Փելաս