Չելսին ընկերական խաղում հաղթել է խոշոր հաշվով🎥
Լոնդոնի «Չելսին» շարունակում է պատրաստվել 2024/25 մրցաշրջանին և ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի «Մերսեդես Բենց» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացրել Մեքսիկական «Ամերիկայի» դեմ։
«Ազնվականները» միջմրցաշրջանային հատվածում և նոր գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի հետ առաջին հաղթանակն են տարել ` առավելության հասնելով 3:0 հաշվով։
Անգլիական գրանդի կազմից գոլերը խփել են Քրիստոֆեր Նկունկուն, Մարկ Գիյուն ու Նոնի Մադուեկեն։
Նշենք, որ «Չելսին» հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 4-ին և մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ «Ամերիկան» նույն օրը կհանդիպի «Ասթոն Վիլային»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2024/25 մրցաշրջան, Ամերիկա, Էնցո Մարեսկա, ընկերական-հանդիպումներ, Մարկ Գիյու, Նոնի Մադուեկե, Չելսի, Քրիստոֆեր Նկունկու